Ռազմական խոշոր բախում կլինի: Ինչ է սպասվում Հայաստանին 2015 թ
lragir.am-ը գրում է.Նախեւառաջ պետք է ասել, որ նախորդ երկու տարիներն այնքան կարեւոր ու որոշիչ էին, որ հաջորդ տարվա իրադարձություններն ինքնին ենթադրվում են:
Եվրոպական միությունը Արեւելյան Եվրոպայում շարունակելու է այն կուրսը, որն արդեն սահմանված է ԱՄՆ քաղաքականությամբ ու շահագրգռությամբ: Արեւմտյան հանրությունը որոշել է դադարեցնել սպասելու կուրսը, քանի որ այն դարձել է ավելի վտանգավոր, քան նախկինում, եւ պետք է սահմանափակումներ ապահովի Ռուսաստանի էքսպանսիայի դեմ:
Մոսկվայում դա զգացել են եւ սկսել են քննարկել հարցը, թե ով է Ռուսաստանի ապագա առաջնորդը, ինչպիսի քաղաքականություն նա պետք է վարի, եթե նկատի առնվի նաեւ այն, որ Պուտինը միշտ դիտարկվել է որպես էքսպերիմենտալ եւ ժամանակավոր գործիչ:
Արեւելյան Եվրոպայի պետությունները ոչ միայն Եվրոպական միությանը, այլեւ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու բազմաթիվ հնարավորություններ կստանան, որպես նոր գործընկերներ: Ընդ որում, մերժվելու են ներքին քաղաքական հարցերի շուրջ որոշումները, քանի որ չկան «գունավոր հեղափոխություններ» իրականացնելու նշաններ: Դա ավելորդ կլիներ, քանի որ բոլոր անհրաժեշտ առաջնահերթություններն արդեն ընտրվել են, ու քարտեզին «դասավորվել» են հիմնական ֆիգուրները:
Այս ֆիգուրներից որոշներն Արեւելյան Եվրոպայում ստացել են խաղացողների կարգավիճակ, մյուսները՝ զրկվել այդ կարգավիճակից, եւ նրանց երկրներն արդեն ներգրավվել են հասկանալի ու ենթադրվող ծրագրերում:
մանրամասները` սկզբնաղբյուրում:
