ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին լուրերը
ՌԴ արտգործնախարարությունն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի մասին տեղեկությունը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք ստացված տեղեկությունը»,-ասել է նա՝ անդրադառնալով վերջին օրերին տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ ստացվող տեղեկություններին:
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
