ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հերքել է
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկատվությունը, թե Վլադիմիր Պուտինն իբր՝ Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված՝ վաղաժամ լքում է G-20 գագաթնաժողովը, որն անցկացվում է ավստրալական Բրիսբենում:
«Դա ոչ կոռեկտ և սխալ տեղեկատվություն է»,- gazeta.ru-ի հաղորդմամբ` ասել է Պեսկովը:
Ավելի վաղ «Ռոյթեր» գործակալությունը, վկայակոչելով ռուսական պատվիրակության իր աղբյուրը, տեղեկացրել էր, որ Ռուսաստանի նախագահը կարող է վաղաժամ լքել G-20 գագաթնաժողովը:
