ՌԴ նախագահն ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնսին քաղաքացիություն է շնորհել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական քաղաքացիություն է շնորհել ամերիկացի բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս կրտսերին, այդ մասին ասված է Կրեմլի կայքում:
«Բավարարել 1969 թվականի հունվարի 16-ին ԱՄՆ-ում ծնված Ջոնս կրտսեր Ռոյ Լևիստային ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դիմումը»,- ասված է փաստաթղթում:
