ՌԴ Նախագահն ստորագրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը վավերացնող օրենքը
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵՏՄ-ի 2014թ.մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը վավերացնելու մասին դաշնային օրենքը:
Այս մասին ասված է ՌԴ Նախագահի պաշտոնական կայք-էջում այսօր տեղադրված տեղեկատվության մեջ:
Դաշնային օրենքը Պետական դուման ընդունել է դեկտեմբերի 10-ին, իսկ Դաշնության խորհուրդը՝ հավանություն տվել դեկտեմբերի 17-ին:
