ՌԴ ՆԳՆ շարասյունը հարձակման է ենթարկվել Մախաչկալայի մոտակայքում.կա 1 զոհ
Անհայտ անձինք երկու պայթյուն են իրականացրել «Կովկաս» դաշնային մայրուղու 835-րդ կմ-ի վրա այն պահին, երբ ճանապարհով անցնելիս է եղել ՌԴ ՆԳՆ-ին կից Դաղստանի Հանրապետության գծով Ժամանակավոր օպերատիվ խմբավորման ծառայողական մեքենաների շարասյունը:
Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը, միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20:34-ին:
