ՌԴ պաշտպանության նախարարությունը պատասխանել է ԱՄՆ հայտարարություններին սպառնալիքների վերաբերյալ
Ամերիկյան ուժայինների հայտարարությունները այն մասին, որ Ռուսաստանը՝ ԱՄՆ գլխավոր սպառնալիքներից մեկն է, կապված են կոնգրեսում ռազմական բյուջեի քննարկումների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը երկրի կարևոր սպառնալիքներից են: Նա, մասնավորապես, նշել է, որ երկու երկրներն էլ «զարգացնում են իրենց կիբեր համակարգները»: Նրա խոսքերով, Ռուսաստանը շարունակում է արդիականացնել զինված ուժերը:
