ՌԴ ռազամական ԲՈՒՀ-երի սաները ժամանում են ՀՀ-ում ռուսական ռազմաբազա
ՀՀ-ում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազա են ժամանում ՌԴ ռազմական հաստատությունների սաները։ Սպաները ռազմական ծառայության կանցնեն Գյումրիի եւ Երեւանի ռազմաբազաների կայազորներում։
Ինչպես տեղեկացնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, Երեւանի եւ Գյումրիի օդանավակայաններում ռուսական ռազմական ԲՈՒՀ-երի սաներին ընդունելու եւ նրանց տեղափոխությունն ապահովելու համար օպերատիվ խմբեր են աշխատում։
Ժամանած սպաները ծանոթանում են իրենց ռազմական կոլեկտիվներում ծառայության առանձնահատկությունների, հայերի ավանդույթներին եւ պատմությանը, ինչպես նաեւ պատրաստվում են հոգեբանական թեստավորումներ, ստուգարքներ ու նորմատիվներ հանձնելուն։
