ՌԴ-ն եւ Իրանը պայմանավորվել են հարստացնել ազգային արժույթների մասնաբաժինն արտաքին առեւտրային հաշվարկներում
Ռուսաստանն ու Իրանը կշարունակեն հարստացնել ազգային արժույթների մասնաբաժինը արտաքին առեւտրային հաշվարկներում, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Թեհրանում կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստում, փոխանցում Интерфакс-ը:
«Քննարկման առանցքային թեմաներից մեկը ֆինանսաբանկային ոլորտն է եղել՝ պայմանների ստեղծումը իրավաբանական անձանց եւ կազմակերպությունների վճարումների եւ վերահաշվարկների իրականացման համար: Պայմանավորվել ենք առավելագույնս անցնել ազգային արժույթների կիրառմանը»,- ասել է Նովակը: