ՌԴ-ն հույս է հայտնել, որ գլխավոր քարտուղարի փոխարինումը չի ազդի ՀԱՊԿ-ի աշխատանքի վրա
Ռուսաստանը լիահույս է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինումը մեկ այլ անձով չի անդրադառնա կառույցի գործունեության վրա:
Այդ մասին ria.ru-ին ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:
«Ռուսական կողմը, ինչպես և մյուս անդամ պետությունները, հետաքրքրված են նրանում, որ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը նվազագույն կերպով անդրադառնա ՀԱՊԿ գործունեության սահուն ընթացքի և արդյունավետության վրա»,-նշել է պաշտոնյան:
Պանկինի խոսքով՝ հայկական կողմը նախաձեռնել է Խաչատուրովի՝ այս պաշտոնում լիազորությունների վաղաժամ դադարեցում: Գործընթացն արդեն սկսված է ու իրականացվում է ՀԱՊԿ շրջանակում գոյություն ունեցող գործընթացների համաձայն:
Պաշտոնյան հավելել է, որ ներկայում ՀԱՊԿ-ի աշխատանքն ընթանում է առանց խափանումների, բոլոր ընդունված որոշումներն ըստ ծրագրվածի իրագործվում են:
