ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաստատել է
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը հաստատել է, որ ՀՀ չորս քաղաքացիներ, այդ թվում՝ երկու երեխա, զոհվել են մերձմոսկովյան Իստրայի ջրամբարում ուղղաթիռի հետ Cessna-206 ամֆիբիա (երկընթաց) ինքնաթիռի բախման հետևանքով: Ինքնաթիռը և ուղղաթիռը Մոսկվայի մարզի Ալեխնովո բնակավայրի շրջանում բախվել են օգոստոսի 8-ի երեկոյան: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է ինը մարդ, նրանցից ութի մարմինները դուրս են բերվել ջրից և ճանաչված են: Եւս մեկ մարդու որոնումները շարունակվում են: ԶԼՄ-ները հաղորդել էին, որ զոհվել են չորս հայեր, այդ թվում՝ երկու երեխա:
