ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատունը բացահայտում է ԻՊ-ից նավթ գնելու փաստերը
Ռուսաստանում Անկարայի դեսպանատան Twitter-յան էջում տեղադրվել են թուրքական Akit թերթի լրագրող Աբդուրահման Դիլիփաքի կողմից արված՝ «Ո՞վ է ԻՊ-ից նավթ գնում» հարցման տվյալները:
T24-ը տեղեկացնում է, որ հարցման արդյունքները, սակայն, զարմացրել են թուրքական կողմին: Ըստ Twitter-ի օգտատերերի քվեարկության՝ ԻՊ-ից նավթ գնողները` տոկոսային արտահայտությամբ, հետևյալ երկրներն են`
Ռուսաստան՝ 12 տոկոս,
Սիրիա՝ 10 տոկոս,
Թուրքիա՝ 78 տոկոս:
Դեսպանատան Twitter-յան պաշտոնական կայքէջում տեղադրված այս հարցման մեկնաբանությունում գրվել է. «Տարօրինակ հարցում. ակնհայտ են մեկ ժամվա քվեարկության արդյունքները…»:
