Ռեջեփ Էրդողանի տեղը ԲՈԼԻՎՈՒԴՆ է. Գագիկ Համբարյան, քաղաքագետ
Թուրքիայի ԴԵՐԱՍԱՆ նախագահ Ռ.Էրդողանն իր ռեպերտուարի մեջ է...Հուլիսի 20-ին Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունը,որի հետևանքով 30 մարդ սպանվեց, Թուրքիայի նախագահը ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ է ինքնամաքրվելու՝Իսլամական Պետության հետ իր կապը չեզոքացնելու համար,որի վերաբերյալ ԲԱԶՄԱԹԻՎ ապացույցներ կան...Միայն մի օրինակ բերեմ...Հուլիսի սկզբին ԻՊ-ի գրոհայինները կրկին Թուրքիայի տարածքից փորձեցին հարձակվել սիրիական Քոբանիի վրա,որը գտնվում է տեղի քուրդ զինյալների վերահսկողության ներքո...Թուրքիան և կոնկրետ նախագահ Ռ.Թ.Էրդողանը ՄԻՇՏ էլ համագործակցել են ԲԱԶՄԱԹԻՎ ահաբեկչական խմբավորումների հետ Սիրիայում,Իրաքում և Իրանում...Սակայն ԻՊ-ի հետ սիրախաղը շատ մեծ վտանգ է պարունակում Թուրքիայի համար,եթե ԻՊ-ը պարտվի...Հասկանալով,որ Իրանի և Արևմուտքի միջև բարեհաջող ավարտված բանակցությունները մեծ տեղաշարժերի են բերելու ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ,Թուրքիան սկսեց իր սեփական ԽԱՂԸ...ԻՊ-ին մեղադրեց այդ ահաբեկչության մեջ և միևնույն ժամանակ ակտիվացան նաև PKK-ի զինյալները,որոնք սկսեցին մեքենաներ այրել երկրի արևելքում..."Խեղճ" Թուրքիան ՄԻԱՅՆԱԿ սկսեց պայքարել ահաբեկիչների դեմ..Այսօր էլ Ռ.Էրդողանի հրահանգով երկրում սկսված հակաահաբեկչական գործողությունների շնորհիվ 13 նահանգներում արդեն ձերբակալվել են 251 մարդ,որոնց կասկածում են ԻՊ-ի հետ սերտ կապերի մեջ...Շուրջ 10 հազար ոստիկաններ և զինվորականներ են մասնակցում այս ԲԵՄԱԴՐՄԱՆԸ...Շատ հետաքրիր է...Իսկ Ռ.Էրդողանը մինչ այս ինչո՞ւ չէր մաքրում երկիրը ԻՊ-ի զինյալներից կամ փակում նրանց գրասենյակները...Զարմանալի է,որ տեղյակ լինելով ԻՊ-ի "օֆիսների" և նրա ներկայացուցիչների ակտիվ գործունեության մասին, Թուրքիայի գաղտնի ծառայությունները մինչ այսօր լռում էին...Սրանից հետևություն՝Ռ.Էրդողանը,ով ԻՊ-ի ամենահավատարիմ գործընկերն էր,երկրի ներսում տեղի ունեցած քաղաքական վայրիվերումների և տարածաշրջանում փոփոխվող իրավիճակը հաշվի առնելով որոշել ե "ՔՑԵԼ" իսլամիստներին՝ինքնամաքրվելով "ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄ" անպատվաբեր պիտակից...Հավելեմ,որ Թուրքիան համարվում է ԻՊ-ի գլխավոր ՏՆՏԵՍԱԿԱՆ գործընկերը...Օրական 350 հազար բարել նավթ արտահանող ԻՊ-ը դրա ՄԵԾ մասը իրականացնում է Անկարայի միջոցով՝վերջինիս մեկ բարելը վաճառելով 30-50 դոլլարով...Հետագայում Ռ.Էրդողանն այս նավթը վերավաճառում է միջազգային գներով...Չզարմանաք,եթե ասեմ,որ այդ առևտուրը տեղի էր ունենում Քոբանիի շրջանով,որը վերջին շրջանում դարձել է Սիրիայի ամենաթեժ կետերից մեկը...
Ռ.Էրդողանի սցենարի համաձայն Թուրքիան պետք է նաև ենթարկվեր ևս մեկ ահաբեկչական հարվածի՝ի դեմս PKK-ի...Վարորդներին մեքենաներից իջեցնող և միայն մեքենաներն ԱՅՐՈՂ PKK-ի քուրդ զինյալները ապահովում են Էրդողանի ահաբեկչական "մասովկան"...
Հ.Գ.Թուրքիայի նախագահի այս կոմբինացիան ապահովելու է նաև այն ծրագրի իրականացումը,որի մասին Անկարան երկար ժամանակ է ԵՐԱԶՈՒՄ է...Էրդողանը երբեք չի թաքցրել,որ ՄԵԾ հաճույքով թուրքական զորքեր կմտցնի Սիրիայի տարածք...Սակայն միշտ ինչ-որ բան դրա իրականացմանը խանգարում էր կամ էլ համապատասխան մայրաքաղաքներից Էրդողանին զգուշացնում էին չդիմել այդ քայլին...Իսկ հիմա,ԻՊ-ի դեմ պայքարի ՔՈՂԻ տակ Թուրքիան կարող է զորք մտցնել Սիրիա...Եթե դա կարելի է Արևմուտքին և ԱՄՆ-ին,որոնք օդային հարվածների են ենթարկում ԻՊ-ի դիրքերը Իրաքում և Սիրիայում,ապա ինչու՞ թուրքերը չեն կարող զորքեր մտցնել իրենց նախկին տարածքները և "պայքարել" ԻՊ-ի դեմ...Երբ այս մասին գրում էի,թուրքական և ազերիական ԶԼՄ-ը հաղորդեցին,որ թուրքական օդուժը ԵՐԵՔ հարված է հասցրել Սիրիայի տարածքում պատսպարված ԻՊ-ի զինյալներին՝ոչնչացնելով երկու հրամանատարական կենտրոն և զինյալների հավաքագրման կետ...Թուրքերը հատուկ նշում են,որ հարձակումը տեղի է ունեցել Թուրքիայի օդային տարածքից և,որ սա Թուրքիայի ԱՌԱՋԻՆ հարվածն է Սիրիայի տարածքին 2011 թ-ից ի վեր,երբ Սիրիան ենթարկվեց բազմաթիվ ահաբեկչական խմբավորումների հարձակումների...
Թուրքիայի այս "հակաահաբեկչական" գործողությանը պետք է արձագանքեն Թեհրանը և Մոսկվան՝հասկացնելով Անկարային,որ նրա "Երթ դեպի Հալեպ" ծրագիրը բացահայտված է,իսկ նրա տեղն էլ ԲՈԼԻՎՈՒԴՆ է...
