Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին` Սիրիայի հիմնական քրդական խմբին աջակցելու համար:
Նա ասել է, որ Դեմոկրատական միություն կուսակցությունը որպես ահաբեկչական խմբավորում չճանաչելը «արյան ծով» է գոյացնում:
Թուրքիան ասում է, որ Դեմոկրատական միություն կուսակցությունը, որի վրա ԱՄՆ-ն հույս է դնում Սիրիայում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, արգելված Քրդական աշխատավորական կուսակցության մասնաճյուղն է:
Էրդողանն այդպիսի մեկնաբանություններ է արել այն բանից հետո, երբ Թուրքիան բախվել է իր սահմանին կանգնած 30,000 սիրիացի փախստականներին երկիր թողնելու համար գործադրվող ճնշումներին:
