Ռեկտորի եղբոր սպանության գործով դատավարության հաջորդ դատալսումը՝ հուլիսի 3-ին
1in.am-ը գրում է. Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝
Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը: Նախորդ դատական նիստին չէին ներկայացել սույն գործով անցնող տուժողի իրավահաջորդ Նելլի Օհանյանը, ով Հարություն Գրիգորյանի կինն է, և նրա մյուս փաստաբանը՝ Լիպարիտ Սիմոնյանը, ինչի համար էլ դատական նիստը հետաձգվեց:
Այս անգամ էլ դատալսմանը չէին ներկայացել ամբաստանյալ Արման Կատունյանը՝ իր շահերի պաշտպաններով: Իսկ տուժողի իրավահաջորդ Նելլի Օհանյանի փաստաբաններից Լիպարիտ Սիմոնյանը համապատասխան դիմում էր ուղարկել, որում պարզաբանում էր իր՝ նիստին չներկայանալու հանգամանքները:
Դատարանը որոշել է նիստը հետաձգել: Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 3-ին:
