Ռեկտորի եղբոր սպանության գործով փորձաքննության արդյունքների մեծ մասն արդեն պատրաստ է
Գյումրիի մանկավարժականի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով փորձաքննորթյունների մեծ մասը արդեն պատրաստ են, հնարավոր է մինչեւ տարեվերջ նախաքննությունը ավարտվի եւ գործը ուղարկվի դատարան, չնայած հստակ ասել դեռեւս հնարավոր չէ: այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Գրիգորյանի սպանության գործով ձերբակալված Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի եղբորը ծեծված ու կրակոցների հետքերով հայտնաբերել էին Գետք գյուղի ճանապարհին գտնվող գոմում՝ փոսի մեջ: 4 օր անց սպանության կասկածանքով ձերբակալվեց Գյումրու ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ 36-ամյա Արման Կատունյանը:
Ն. Ադամյան
