«Ռիչ Քոմփյութերսը» պետբյուջե կվճարի 10,5 միլիոն դրամ. ՏՄՊՊՀ
Էյջ-Թի Էլեքթտրոնիքս» ընկերությունը եւս («Ռիչ Քոմփյութերս») դատական կարգով վիճարկել էր ՏՄՊՊՀ որոշումը: Դատարանը Հանձնաժողովի որոշումը թողել է անփոփոխ:
Հիշեցնենք, որ այս ընկերությունը եւս ֆինանսական տուգանքի էր ենթարկվել կեղծ գովազդի համար:
Հայտարարել էր, որ միայն անձնագրի եւ սոցիալական քարտի առկայության դեպքում կարելի է տեղում ապառիկ գնում կատարել, սակայն պարզվել էր, որ այն իրականությանը չի համապատասխանում:
Ընկերության հանդեպ նշանակվել էր նման իրավախախտման համար առավելագույն՝ տարեկան հասույթի 1 տոկոսի չափով տուգանք, որը կազմում է մոտ 10,5 մլն դրամ:
Մինչ այսօր ՏՄՊՊՀ-ը դատական կարգով պարտված որեւէ գործ չունի: Բողոքարկված բոլոր որոշումները մնացել են ուժի մեջ:
ՏՄՊՊՀ
