Ռիո դե Ժանեյրոյի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ռիո դե Ժանեյրոյի նահանգը հուլիսի 24-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը մի օրենքով, որը հաստատում է ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման օր»: Այս մասին Արմենպրեսը տեղեկացավ Prensa Armenia արգենտինական կայքից: Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն վավերացրել է օրենքը:
