«Ռոբերտ Ամիրխանյանը կառչած է իր աթոռին»
Կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը Ռոբերտ Ամիրխանյանին դեռ շատ վաղուց է կոչ արել չդառնալ միության նախագահ, այնուհետեւ կոչ է արել հեռանալ, իսկ հիմա դա էլ չի ասում. «Հասկանալով, որ նա երբեք չի հեռանա, նա կառչած է այդ տեղին, երեւի շահը շատ մեծ է. չեմ հավատում, որ նա մեր մշակույթի ծառան է»,- այսօր «Ա1+»-ին ասաց կոմպոզիտորը։ «Վարչության նիստերն անցկացվում են միապետի, այսպես ասած, հոգեբանությամբ, նախագահի կողմից, ճնշման տակ, սրա-նրա բերանները փակելով ու լռեցնելով՝ թույլ չտալով արտահայտվել։ Եվ հետո զարմանում եմ, որ ինքը բողոքում է, ասում է՝ չեն գալիս եւ չեն արտահայտվում, չի կարելի ստել, ես եմ ականատեսը եղել այդ բաների»,- նշեց կոմպոզիտորը։ Պարոն Բաբայանի խոսքերով՝ Ռոբերտ Ամիրխանյանը բավականին վրեժխնդիր մարդ է, չարություն ունի իր մեջ, հենց այդ պատճառով էլ շատ կոմպոզիտորներ լռում են. «Իսկ էկրանից որ խոսում է, լրիվ հակառակ տպավորություն է թողնում, չգիտեմ՝ դա դերասանական վարպետությունն է խոսում իր մեջ, թե ինչն է։ Բայց սուտ է, կեղծ է, չի կարելի այդպես մարդկանց խաբել եւ վերջապես ի՞նչ ես ուզում, 22 տարի նստել ես, մեր ժամանակների համար դա չափազանց շատ է»։
Մանրամասն՝ այստեղ: