Ռոբերտ Քոչարյանն այցելել է նաև առաջնագիծ, հանդիպել ՊԲ հրամկազմի հետ. Դավիթ Բաբայան
Artsakhpress.am-ի փոխանցմամբՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական հանդիպումը տեղի է ունեցել Բակո Սակայնաի նստավայրում, որի ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետ կապված հարցերը և դրանից հետո ստեղծված իրավիճակը:
Ռոբերտ Քոչարյանը նաև այցելել է առաջնագիծ եւ հանդիպումներ ունեցել ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարական կազմի հետ: «Այցը ճանաչողական էր, նույնպիսի հանդիպումներ ԼՂՀ նախագահն ունեցել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Քննարկվել են նույն շրջանակի խնդիրներ»,-ասաց նա:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ մինչ այդ էլ Բակո Սահակյանը ամենօրյա կտրվածքով հեռախոսային շփումներ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ. «Ընդհանրապես ԼՂՀ նախագահը շփումներ է ունեցել գրեթե բոլոր քաղաքական ուժերի առաջնորդների, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների հետ: Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի մասով այստեղ որեւէ հատուկ ենթատեքստ չկա: Մտքերի փոխանակություն է եղել»:
