Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունն ապահովող անձինք ժամանեցին ՀԾՔ. սպասում են Քոչարյանին.armtimes.com
Այս պահին ՀՔԾ շենքին է մոտեցել փարոսիկներով մի մեքենա, որի մեջ անվտանգության աշխատակիցներ են: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
Ենթադրվում է, որ նրանք ապահովում են Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունը: Մեքենան այս պահին կայանել է ՀՔԾ շենքի դիմաց: Սպասվում է, որ շուտով ՀՔԾ կժամանի նաև Ռոբերտ Քոչարյանը:
