Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում թեժացնել լարված իրավիճակը
՛Ռոբերտ Քոչարյանը ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Նա առայժմ չի ուզում հրապարակայնորեն արտահայտվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի թեմայով, քանի որ չի ցանկանում թեժացնել առանց այդ էլ լարված իրավիճակը։ Սակայն առաջիկայում նախագահ Քոչարյանը անպայման կներկայացնի իր տեսակետը ինչպես այս, այնպես էլ` կուտակված այլ խնդիրների վերաբերյալ՛՛,- այս մասին ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
