Ռոբերտի «սիրավեպը» մոր տարիքի կնոջ հետ ավարտվել է սիրուհու ընկերուհու սպանությամբ
1in.am-ը գրում է.Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը:
23-ամյա Ռոբերտը մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչև 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան նրբանցքի շենքերից մեկում վիճաբանել է այդ շենքի բնակչուհի Ա. Ս.-ի հետ:
Վիճաբանության ընթացքում նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տանտիրուհու դեմքին, կրծքին ու մարմնի այլ մասերին: Վնասվածքների պատճառով առաջացել է արյան սուր կորուստ, ինչի արդյունքում Ա. Ս.-ն մահացել է:
Դրանից հետո Ռոբերտը, ըստ մեղադրանքի, տիրացել է բնակարանում եղած 80 հազար դրամ կանխիկ գումարին ու 5 կտոր ոսկե զարդերին և դիմել է փախուստի:
Մեղադրողը դատարանում հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ամբաստանյալն իրեն մեղավոր չճանաչեց շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանության համար: Սկզբում նա ասաց, թե մասնակի է իրեն մեղավոր ճանաչում: «Ես եմ սպանել, մնացածում մեղավոր չեմ: Դիտավորյալ չեմ սպանել, ստացվել ա»:
Ամբաստանյալի շահերի պաշտպան Ս. Ասլանյանը պարզաբանեց, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր է ճանաչում «ըստ հետևանքի», այսինքն՝ որ մարմնական վնասվածքներ է պատճառել տուժողին, որոնց հետևանքով կինը մահացել է:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
