Ռոման Ամոյանի հետ կատարվածը քաղաքական տեռորի ամենավառ ապացույցն է
«Մեր ոստիկանները, ինչպես ժամանակին ասել է, (եթե չեմ սխալվում Արարատի մարզպետը)` բոլոր իշխանությունների օրոք. պետք է ծառայեն հենց իշխանություններին: Դե մեր ոստիկանությունն էլ, գնում է ստրկացման՝ ուղղակիորեն ծառայելով գործող իշխանությունների քմահաճույքներին համապատասխան: Ինձ համար բացարձակ զարմանալի չէ, որ աշխարհի չեմպիոն Ռոման Ամոյանին իր բարոյական պահվածքի համար ՝պառկեցնում են ասֆալտին»,-Newsmedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով աշխարհահռչակ չեմպիոնին «ասֆալտին փռելու օպերացիային», ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, նկատելով.
-Ռոման Ամոյանի հետ կատարվածը՝ քաղաքական տեռորի ամենավառ ապացույցն է, որ այս մեթոդներով իրենք փորձում են հասարակությանը ցույց տալ, որ իրենց համար կարեւորը իրենց իշխանությունն է: Եվ, որ իրենք որեւէ կերպ մտադրություններ չունեն՝ հագել դիմացինի կարծիքը:
Փաստորեն տեսանք, որ ներկա իշխանությունները հովանավորում են մարդու անբարոյական վարքագիծը, երբ անձը շատ դեպքերում հովանավորվել է Ծառուկյանի գրպանից, այսօր այդ նույն անձը` բարոյականությունը մի կողմ դրած. կողմ է քվեարկում այդ մարդուն անձեռնմխելիությունից զրկելու համար:
