Ռոստովում հայ վարորդի սպանության գործով կա ձերբակալված
Ռուսաստանի Ռոստովի շրջանի Սինյավսկոե գյուղում ձերբակալել են տղամարդու, որը կասկածվում է հայ վարորդ Ռաֆայել Խալղաթյանին ծեծելով սպանելու համար:
Interfax-ը, վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի շրջանային վարչության ղեկավարության հայտարարությունը, հայտնում է, որ ձերբակալվածը 46-ամյա տղամարդ է:
