Ռուբեն Գևորգյանը հեռանում է ԲՀԿ-ից
Մեր տեղեկություններով՝ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբոն): Նա, ըստ ամենայնի, չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրությունններին, կզբաղվի իր Երդվյալ ազատամարտիկների միության գործերով:
Ռուբեն Գևորգյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել, ինչ վերաբերում է պատճառներին և հետագա գործունեությանը, Ռուբեն Գևորգյանը նշեց, որ այդ ամենին կանդրադառնա առաջիկայում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Գևորգյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ռեյտինգայինով կառաջադրի իր թեկնածությունը, եթե ԲՀԿ համամասնական ցուցակում իրեն արժանի տեղ հատկացնեն. «Այլ կերպ, եթե ԲՀԿ վագոնից թռնողները ցուցակում պիտի նորից առաջ հայտնվեն կուսակցությանը հավատարիմ մնացած առաջամարտիկներից, ուրեմն ես առաջնային կհամարեմ իմ արժանապատվությունը, որն ինձ համար ամեն ինչից վեր հասկացություն է».-նշել էր Ռուբեն Գևորգյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով:
