Ռուբեն Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը վիճեցին
Այսօր խորհրդարանում վեճ ծագեց Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի և նույն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջև:
«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկմանը, ըստ որի՝ 200 մլն ԱՄՆ դոլար է տրամադրվում ՀՀ-ին ռուսական արտադրության ռազմական միջոցներ ձեռք բերելու համար՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու և ներկայացրեց հիմնավորումները:
Այնուհետև խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ելույթ ունեցավ և նշեց, թե խմբակցությունում ազատ են քվեարկելու և նշեց, թե ինքը ներկայացնում է սեփական տեսակետը:
Ի պատասխան Զարուհի Փոստանջյանը տեղից արձագանքեց, թե նա իրավունք չունի անձնական տեսակետ հայտնել:
Նա նշեց, թե անձնական տեսակետը կարող էր հայտնել պատգամավորների ելույթների ժամանակ:
«Մի բռնացեք մարդկանց տեսակետի վրա»,-ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որից հետո Ռուբեն Հակոբյանը համբերեց և ապա ինք էլ սաստեց կուսակցին. «Հասկացանք, վերջ»:
Նա հայտարարեց, թե ինքը կողմ է քվեարկելու վարկային համաձայնագրին:
