Ռուբեն Հայրապետյանի դեմ սկսված պայքարը նոր փուլ է թեւակոխում
Այսօր ՖԱՖ շարժման անդամները նորից հավաքվելով Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ պահանջում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագհի հրաժարականը: Նախաձեռնության անդամներից Սերգեյ Ջանջոյանը տեղեկացրեց, որ իրենց այդ պահանջին ավելացել է եւս մեկ պահանջ ` Ֆեդերացիայի աշխատակազմի հրաժարական:
Ակցիայի ընթաքցում նրանք պայթուցիկներ և ճայթուկներ կիրառեցին:
Նախաձեռնության անդամները փորձում էին «Your time has come» գրությամբ պաստառը փակցնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի ճաղավանդակներին:
Ոստիկանները արգելեցին, այնինչ ակցիայի մասնակիցները փորձեցին փակցենլ պաստառը և տեղի ունեցավ բախում: Ոստիկաններին հաջողվեց պաստառը պոկել ճաղավանդակներից, եւ նրանք այն պատառոտեցին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակտիվիստերին տեղեկացրեց, որ նախապես պետք է լիազոր մարմիններին ներկայացնեին, թե ինչ միջոցներ են կիրառելու, ինչ գրությամբ պաստառ են փակցնելու և որտեղ: Այս ամենից հետո երկրպագուները հանդարտվեցին և ասացին, որ իրենց այսօրվա ակցիան այսքանով ավարտաված է: «Պայքարը շարունակական է լինելու, մինչեւ որ հասնենք ֆեդերացիայի նախագահի հրաժարականին: ՖԱՖ-ը հետագայում նույնպես կազմակերպելու է ակցիաներ»,-ասաց նա:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ, ֆեդերացիայից ոչ ոք չմոտեցավ բողոքող երկրպագուներին։
