Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է Արցախում հյուրանո՞ց կառուցել
«Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Դադիվանք համայնքում հաջորդ տարվա սկզբին կսկսվի մի քանի հյուրանոցների շինարարություն, ինչի մասին «Փաստ»-ին հայտնեց համայնքի ղեկավար Ալվարդ Օհանյանը:
Օհանյանի տեղեկացմամբ՝ այդ երեք հյուրանոցներից մեկը պատրաստվում է կառուցել իր ընտանիքը: Խոսքը հյուրատան կառուցման մասին է: Հյուրանոցներից երկրորդի կառուցման հայտ ներկայացրել է Ստեփանակերտի բնակիչ, իսկ երրորդն էլ՝ «Իսաբուլաղ» ՍՊԸ-ն է, որը ոչ թե հյուրանոց է կառուցելու, այլ հյուրանոցային համալիր:
Այս երրորդ հյուրանոցի սեփականատիրոջ վերաբերյալ գյուղում խոսակցություններ են գնում, որ Ռուբեն Հայրապետյանն է (Նեմեց Ռուբո): Դեռ ավելին՝ դադիվանքցիները նշում են, որ նա բացի հյուրանոցից, ռեստորան ու սուպերմարկետ էլ է պատրաստվում կառուցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
