Ռուբիկ Հակոբյանը՝ «Հրապարակ»-ի լրագրողին հարվածելու միջադեպի մասին (տեսանյութ)
Այսօր խորհրդարանում միջադեպ էր տեղի ունեցել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի եւ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի միջեւ:
Լրագրողների հետ հարցազրույցից հետո Վահե Մակարյանը շարունակել էր հարցադրումներ անել Ռուբեն Հակոբյանին, իսկ արդյունքում հարցազրույցը վերածվել էր լեզվակռվի:
Ռուբիկ Հակոբյանը մեկնաբանելով տեղի ունեցածը, փորձում էր միջադեպը բարդել լրագրողի վրա, ասելով, որ նա իրեն կոռեկտ հարցեր չի ուղղել:
Վահե Մակարյանին հարվածելու և հայհոյելու միջադեպի վերաբերյալ առավել մանրամասն՝առաջարկվող տեսանյութում:
