Ռումինիայում քաղաքական գործիչը մեղադրվում է փողերի լվացման մեջ
Ռումինիայում նախագահի նախկին թեկնածուն, ով վերջին տարիներին երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն էր, մեղադրվում է փողերի լվացման և կեղծ հայտարարություններ անելու մեջ:
Այսօր Ելենա Ուդրեան հարցաքննվել է այն կասկածանքով, որ նա չի հայտարարել այն գումարի մասին, որ ստացել է 2010 թվականին իր այն ժամանակվա ամուսնուց, քանի որ որպես պատգամավոր՝ նա պարտավոր էր հայտնել իր ունեցվածքի մասին: Ուդրեան հերքել է անցյալում որևէ սխալ քայլ կատարելը:
Զբոսաշրջիկության նախկին նախարար Ուդրեան տխրահռչակ համբավը ձեռք է բերել Տրայան Բասեսկուի հետ մտերիմ հարաբերությունների պատճառով, ով 2004-2014թթ եղել է երկրի նախագահը:
Աղբյուր` Փաստինֆո
