Ռուս հաղորդավարը ցավակցել է եղբայրական հայ ժողովրդին. (տեսանյութ)
Երեկ «Россия 1» հեռուստաալիքի “Воскресный вечер” հաղորդման ընթացքում` ուղիղ եթերում Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ՌԴ քաղաքական գործիչներ, Պետդումայի ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլոք:
Ռուսաստանցի լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը քննարկումից հետո, հաղորդման ավարտին իր պարտքն է համարել Գյումրիում տեղի ունեցած դաժան ոճրագործության կապակցությամբ ցավակցել եղբայրական հայ մեծ ժողովրդին՝ նշելով, որ հանցագործներ կան բոլոր ազգությունների և ժողովուրդների մեջ:
