Ռուս փրկարարները ինքնաթիռի կործանման վայր են մեկնել
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Կահիրեից մեկնել են ինքնաթիռի կործանման վայրը՝ Սինայի թերակզի:
Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Ռուսաստանի ԱԻՆ փրկարարները մեկնել են А-321 ինքնաթիռի կործանման վայր և առաջիկա ժամերին կմիանան որոնողական գործողությանը»,- հաղորդել են նախարարությունից:
Դեպքի վայրում նախատեսվում է ստեղծել օպերատիվ շտաբ ու ճամբար, որը հագեցած կլինի բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:
