Ռուս զինվորականները Հայաստանում ուսումնական վարժանքներ են սկսել անօդաչու սարքերի մասնակցությամբ
Հայաստանում ՌԴ ռազմաբազայում մեկնարկել են ՌԴ անօդաչու սարքերի ստորաբաժանումների հաշվարկների ուսումնական վարժանքները: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը, վկայակոչելով Հարավային ռազմային շրջանը:
«Համալրված վարժանքների ընթացքում մարզիչները կսովորեցնեն ավելի քան 100 զինծառայողներին, որոնք ավելի վաղ ուսումնասիրել են ժամանակակից « Наводчик- 2» համալիրի նյութական մասը և նրա ինքնաթիռների թռիչքների ձևերը»,-հայտնել են Հարավային ռազմային շրջանի մամուլի ծառայությունից:
