Ռուս-թուրքական պատերազմի հեռանկարը Հայաստանում
Lragir.am-ը գրում է .
Ռուսահպատակ հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որ տարիներ շարունակ բնակվում է Միացյալ Նահանգներում եւ սնվում ռուսական կայսրության կերակրամանից, որոշել է խորհուրդներ տալ Հայաստանին, միաժամանակ նաեւ պարսավել այն հայաստանցիներին, ովքեր համարձակվել են նկատել, որ Ռուսաստանը հայկական հարցի մասին հիշել է միայն այն բանից հետո, երբ Թուրքիան խփել է ռուսական օդանավը:
Անդրանիկ Միհրանյանը հայտարարում է, որ եթե Թուրքիան խախտի Հայաստանի օդային սահմանը, ապա Հայաստանի տարածքից պետք է ստանա հարված, ինչպես ինքն է հարվածել ռուսական օդանավին:
«Ես բոլորովին չեմ քարոզում Հայաստանի և Թուրքիայի միջև հակամարտություն, բայց թուրքական կողմն իրեն պահում է շատ լկտի, թուրքական արձանագրություններից հետո էլ՝ շատ կամայական: Դրա համար իրենք պետք է իմանան, որ իրենց դեմ էլ կա դիսցիպլինար կարգով հակազդելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ պատժելու՝ իրենց ինքնաթիռները ջախջախելու հնարավորություն, որովհետև սա, ի դեպ, ոչ այնքան Հայաստանի տարածքն է, այլ ՀԱՊԿ-ի, որը պաշտպանվում է այդ թվում Ռուսաստանի կողմից», ասում է Միհրանյանը:
Մանրամասն ՝ սկզբնաղբյուրում:
