Ռուսական բանակային օդուժի օդաչուները վարժական թռիչքներ են սկսել Հայաստանի լեռներում
Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ռազմաբազայի Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռների երիտասարդ օդաչուները թռիչքային մարտավարական վարժանքներին պատրաստվելու շրջանակներում առաջին անգամ գործնական թռիչքներ են սկսել բարձրլեռնային շրջաններում:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, թռիչքները «Կամխուտ» եւ «Ալագյազ» լեռնային զինափորձարանների շրջանում իրականացվում են միավորման փորձառու հրահանգիչ-օդաչուների ղեկավարությամբ օդերեւութաբանական պարզ պայմաններում օրվա ցերեկային ժամերին: Ուղղաթիռների անձնակազմերի համար դրանք առաջին թռիչքներն են դեպի Անդրկովկասում ռուսական զորամիավորման զինափորձարաններ:
