Ռուսական կործանված ինքնաթիռի ուղևորների մի մասը մահացել է պայթյունի հետևանքով. «Коммерсант»
Եգիպտոսում կործանված Airbus A321 ինքնաթիռը հնարավոր է վթարի է ենթարկվել փոքրիկ ռումբի պայթյունի հետևանքով, որը թաքնված էր բեռնատար մասում կամ էլ ֆյուզելյաժի անցքերից մեկում: Այս մասին գրում է «Коммерсант» պարբերականը, վկայակոչելով ավիավթարի հետքննությանը մոտ կանգնած աղբյուրին:
Ականի ակտիվացման համար, ըստ աղբյուրի, հնարավոր է օգտագործվել է ժամանակավոր թայմեր: «Եթե ռումբը տեղակայված էր ոճ հերմետիկ, օրինակ օդանավի պոչային հատվածում, նրան կարող էր միացված լինել ցուցիչ», -հավելել է աղբյուրը, նշելով, որ իսլամիստների խմբավորումները, որոնք գործում են Եգիպտոսում, բավականին որակավորված են, որպեսզի տեղադրեն նման սարք:
