Ռուսական ՆԳՆ կայքի անդրադարձը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցին
Երեկ Սանկտ-Պետերբուրգում աշխատանքն սկսեց եկու գերատեսչությունների Միավորված կոլեգիայի նիստը : ՌԴ ՆԳՆ պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ Ներքին գործերի նախարար գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը, հայկական պատվիրակությունը՝ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Միջոցառմանը կողմերը քննարկել են հակաթրաֆիկինգային գործողությունները, փոխանակումը գերատեսչությունների միչև տեղեկատվությունով:
Միևնույն ժամանակ Վլադիմիր Կոլոկոլցևը թվարկել է հիմնական խնդիրները այդ ուղղությամբ: «Բավարար չէ արդյունավետորեն իրականացնել կանխարգելիչ միջոցառումները: Չի կարելի բավարար անվանել թրաֆիքինգի զոհերին ցուցաբերած օգնությունը: Բացակայում են բացատրական աշխատանքները բնակչության շրջանում»:
Միջոցառման արդյունքներով, Վլադիմիր Կոլոկոլցևը և Վլադիմիր Գասպարյանը ստորագրել են «2016 թվականի համատեղ աշխատանքների ծրագրերի հաստատման համաձայնագիր» փաստաթուղթը:
