Ռուսական զենքն աշխարհում շարունակում է պահանջարկ վայելել. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բանակ-2015» ռազմատեխնիկական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ռուսական սպառազինությունները համաշխարհային շուկայում շարունակում են պահանջարկ վայելել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ռուս նախագահը նշել է, որ Կուբինկայում կայացած ֆորումին ներկա են եղել 59 երկրների պատվիրակները։
«Մեր մրցունակ առավելությունը հայրենական արտադրության սպառազինությունների հաջող շահագործումն է բոլոր կլիմայական գոտիներում»,- ասել է Պուտինը:
