Ռուսաստան մուտքի համար նոր պայմաններ են գործում
2015 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում ԱՊՀ երկրների քաղաքացիների կողմից այդ երկիր մուտք գործելու մասին օրենքը: Նորարարությունը վերաբերում է Ուզբեկստանի և Տաջիկստանի քաղաքացիներին, հայտնում է utro.ru-ն: Բելոռուսիան, Ղազախստանը և Հայաստանը հանդիսանում են Մաքսային միության անդամ, ուստի այս երկրների քաղաքացիներին Ռուսաստան մուտք գործելու համար արտասահմանյան անձնագիր անհրաժեշտ չէ:
Բացառություն է արվել Ղրղզստանի համար, որը 2015 թվականին պատրաստվում է դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչպես նաև Ուկրաինայի համար՝ հաշվի առնելով ներքաղաքական ծանր իրավիճակը:
