Ռուսաստանցիները նախընտրում են այցելել Հայաստան
Aviasales զբոսաշրջային ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ ոուսաստանցի ճանապարհորդները երեխաների հետ առավել հաճախ թռիչքներ են իրականացնում երկրի ներսում:
Ամռան ամիսներին ներքին թռիչքների ամրագրումները կազմում են 60 տոկոս, փոխանցում է Lenta.ru-ն:
Ըստ Aviasales զբոսաշրջային ծառայության՝ երեխաների հետ ճանապարհորդելու համար Ռուսաստանին հաջորդում է Իսպանիան, երրորդ տեղում Չեռնոգորիան է: Առաջին տասնյակում են նաև Թուրքիան, Իտալիան, Հունաստանը, Մոլդովան, Բուլղարիան և Հայաստանը: Տասնյակը եզրափակում է Ուկրաինան:
Երեք հոգուց բաղկացած ընտանիքի համար ամենամատչելի հանգստավայր է ճանաչվել Սոչին:
