Ռուսաստանցիները նշել են իրենց ամենաբարեկամ երկրները. Հայաստանը այդ շարքում չկա
Ռուսաստանցիները նշել են Ռուսաստանին ամենաբարեկամ երկրների եռյակը՝ Բելառուս (68 տոկոս), Չինաստան (56 տոկոս) եւ Ղազախստան (50 տոկոս): Այս երկրները առաջին եռյակում են 2014-ի ապրիլից, հայտնել է «Հասարակական կարծիք» հիմնադրամը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ապրիլին 1500 մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքներով, Ռուսաստանին բարեկամ երկրների ցանկում են նաեւ Հնդկաստանը (26 տոկոս), Կուբան (15 տոկոս), Բրազիլիան (10 տոկոս), Վենեսուեալան (9 տոկոս), Ճապոնիան (8 տոկոս), Գերմանիան (8 տոկոս), Իրանը եւ Իսրայելը (7-ական տոկոս), Ֆրանսիան (6 տոկոս), Իտալիան (4 տոկոս): Միաժամանակ, Թուրքիան, Ուկրաինան եւ ԱՄՆ-ը բարեկամ երկիր է անվանել հարցման մասնակիցների 1 տոկոսը, մինչդեռ դրանից մեկ տարի առաջ Թուրքիան ընկալվում էր որպես բարեկամ երկիր (20 տոկոս):
մանրամասն՝news.am-ում
