Ռուսաստանի ամենահարուստ հայերը
«Forbes» պարբերականը հրապարակել է 2014թ.-ի Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակը: Ցուցակում ընդգրկված են նաև հայ գործարարներ:
Ռուսաստանի ամենահարուստ հայը Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է: Մագնիտ առևտրային ցանցի սեփականատիրոջ կարողությունը գնահատվել է 10.3 միլիարդ, անցյալ տարվա համեմատ այն աճել է 2.1 միլիարդով: Այդ մասին տեղեկացնում է «B24.am»-ը:
Երկրորդ հորիզոնականում է Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, նրա կարողությունը գնահատվել է 4.3 միլիարդ դոլար, անցյալ տարվա համեմատ այն աճել է կես միլիարդով:
Երրորդ տեղում է Ռոսգոսստրախի սեփականատեր Դանիլ Խաչատուրովը` 2.6 միլիարդ, անցյալ տարվա համեմատ նրա կարողությունն աճել է 0.2 միլիարոդով:
Չորրորդ և Հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները: ՌԵՍՈ ապահովագրական ընկերության սեփականատերերի կարողությունը գնահատվել է 1.1-ական միլիարդ դոլար: 2013թ.-ի համեմատ եղբայրների կարողությունը նվազել է 0.25-ական միլիարդ դոլարով:
Վեցերորդ հորիզոնականում է Ռուբեն Վարդանյանը` 0.85 միլիարդ դոլար: Վարդանյանի կարողությունն անցյալ տարվա համեմատ աճել է 0.35 միլիարդով:
Յոթերորդն տեղում է Ալբերտ Ավդոլյանը` 0.75 միլիարդ դոլար, անցյալ տարվա համեմատ Ավդոլյանի կարողությունն աճել է 0.05 միլիարդով:
