Ռուսաստանի ափ նետված առեղծվածային արարածը շփոթեցրել է գիտնականներին ( լուսանկարներ)
Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ալիքներն ափ են նետել առեղծվածային ծովային արարածի, որը շփոթության մեջ է գցել գիտնականներին։
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տարօրինակ արարածն ավելի շատ նման է նախնադարյան մուտանտի, որն ունի նմանություն և՛ թռչնին, և՛ դելֆինին, բայց, միևնույն ժամանակ, մորթով է պատված։ Աղբյուրը հավելում է, որ այն իր չափերով 2 անգամ գերազանցում է մարդու հասակը։
Կենդանու պատառոտված լեշը` դուրս ցցված ոսկորներով, հայտնաբերվել է Սախալինում: Տեղի կենսաբանները հակված են այն տեսակետին, որ հայտնաբերված էակը պատկանում է դելֆինների անչափ հազվագյուտ տեսակի։
Ըստ ամենայնի՝ այն բնակվել է արևադարձային և մերձարևադարձային ջրերում ու Սախալինի ափերի մոտ է հայտնվել տաք հոսանքների հետևանքով: Սակայն, չդիմանալով սառը ջրերին, այն սատկել է։




.jpg)

Աղբյուրը http://www.tert.am/
