Ռուսաստանի և Վրաստանի միջև նոր տարածքային վեճ է հասունանում
Եվրոպայի խորհուրդն անհանգստություն է հայտնել Վրաստանի և Ռուսաստանի միջև առաջացած տարածքային վեճի պատճառով։ Հուլիսի կեսերին տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ սահմանապահները Հարավային Օսիայի սահմանին դեպի Վրաստանի կողմ են տեղաշարժել սահմանանշային վահանակները, գրում է Deutsche Welle-ն։
Նման գործողություններն «անհանգստություն են առաջացնում» և կարող են էլ ավելի ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, հայտարարել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան Կլոդ Ֆրեկոնը։ Ընդ որում՝ նա կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է հակամարտության սրացման հանգեցնել։
Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին՝ վստահեցնելով, որ Ցխինվալիի շրջանում հուլիսի 10-ին տեղադրվել են վահանակներ, որոնք նշում են Հարավային Օսիայի սահմանը։ Թբիլիսիում կարծում են, որ նոր նշանները տեղաշարժվել են 300 մ-ով, ինչի արդյունքում Հարավային Օսիայի տարածքում է հայտնվել Բաքու-Սուփսա նավթատարը։
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, իր հերթին, նշել է, որ վահանակները չեն տեղաշարժվել, այլ միայն վերականգնվել են, երբ դրանք ինչ-որ մեկը հանել է։ Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է ոչ թե Մոսկվայի, այլ Հարավային Օսիայի իշխանությունների կողմից։
Աղբյուրը՝ Tert.am
