Ռուսաստանից կարող են արտաքսել 2,7 միլիոն օտարերկրացու
Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ Ռուսաստանից կարող են արտաքսվել 2,7 միլիոն օտարերկրացի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար, փոխանցում է gazeta.ru-ն:
«2,7 միլոն օտարերկրացի այժմ գտնվում են այսպես կոչված ռիսկի գոտում, նրանք գերազանցում են աշխատանքային գործունեության համար ձևակերպված փաստաթղթերի բացակայության դեպքում գտնվելու 90-օրյա ժամկետը»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ արդեն արգելափակվել է ավելի քան 1,46 մլն մարդու մուտքը երկիր։
