Ռուսաստանից պատվիրած զենքի մի մասն արդեն Հայաստանում է. ԱԺ պատգամավոր
Այս մասին հայաստանյան Panorama.am կայքին այսօր՝ ապրիլի 15-ին, հայտնել է ՀՀ ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Պատգամավորի խոսքով՝ երկու երկրների պաշտպանության նախարարություններն աշխատում են սպառազինության մյուս մասի մատակարարման հարցերը լուծելու համար:
Նշենք, որ այսօր ավելի վաղ կառավարության որոշումներից մեկով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների հետ՝ գնվող սպառազինության անվանացանկը հստակեցնելու համար:
