Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առկա է պատերազմի վտանգ. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առկա է պատերազմի վտանգ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ֆրանսիական մամուլին: «Խոսքը ոչ թե բացահայտ ռազմական առճակատման մասին է, այլ՝ անուղղակի»,-ասել է Ֆրանսիայի ղեկավարը: Նրա խոսքով, Մոսկվան պետք է դադարեցնի Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին աջակցություն ցուցաբերել: Օլանդը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի թույլ չտա Անկարայի ու Մոսկվայի միջև հարաբերությունների էսկալացիա: «Թուրքերը չպետք է ռազմական գործողություններ իրականացնեն այնտեղ, որտեղ դրանք չպետք է լինեն, իսկ Ռուսաստանն էլ իրավունք չունի ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո պաշտպանել Ասադի ռեժիմին»,-ասել է Օլանդը:
