Ռուսաստանում ավիատոմսերի գնի նվազում է գրանցվում
Ռուսաստանում միջազգային չվերթների ավիատոմսերի արժեքը նախորդ շաբաթ նվազել է մոտ 13%-ով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տվյալները ամփոփված են մեկ շաբաթվա արդյունքներով՝ նախորդ երեքշաբթիի համեմատ, քանի որ հենց այդ օրն է ճշգրտվում ավիատոմսերի արժեքը՝ հաշվի առնելով արտարժույթի փոխարժեքը:
Առաջին անգամ վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է գների էական նվազում արտասահմանյան չվերթների համար՝ հաշվի առնելով ռուբլու փոխարժեքի տատանումային փուլը:
Փորձագետների կարծիքով՝ գնի անկումը կկարգավորի ավիափոխադրումների շուկան և հնարավորություն կտա դրա բոլոր անդամներին «շունչ քաշել» Նոր տարուց առաջ:
