Ռուսաստանում դատապարտված հայ վարորդը հնարավոր է տեղափոխվի Հայաստան
Ռուսաստանում վթարի համար 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանը հնարավոր է առաջիկայում տեղափոխվի Հայաստան՝ հայրենիքում պատիժը կրելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել ենՀՀ ՄԻՊ գրասենյակից:
ՄԻՊ գրասենյակի աջակցությամբ Հրաչյա Հարությունյանի հարազատներն առաջիկայում նրան հայրենիք տեղափոխվելու համար դիմումներ կներկայացնեն ՌԴ համապատասխան մարմիններին:
